Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվի հերթական վարժական հավաքը
Հասարակություն
11:00 26/06/2025
Հայաստան

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվի հերթական վարժական հավաքը

Կառավարությունն այսօր 46 չզեկուցվող հարցերի փաթեթով կընդունի հերթական Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվի հերթական վարժական հավաքը